ՀԱՍԻՍ առևտրային կազմակերպության, այսուհետ՝ «Վաճառող», https://hasis.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ:
Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում:
Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը: Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով: Ապրանքային նշանները չեն կարող կրկնօրինակվել, ներբեռնվել, վերարտադրվել, օգտագործվել, փոփոխվել կամ որևէ այլ կերպ տարածվել, եթե նախապես ձեռք չի բերվել Հայաստանի Պատմության թանգարանի թույլտվությունը դրանց օգտագործման վերաբերյալ:
Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռատարած վաճառքի համատեքստում: Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս: Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և դրույթների ընդունում՝ առանց բացառության:
Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն պատվերի գրանցման օրը:
Բրենդի Անվանում՝ ՀԱՍԻՍ
Իրավաբանական անվանում՝ Ա/Ձ Հասմիկ Մովսեսյան
ՀՎՀՀ՝ 88242621
Բանկային տվյալներ` Կոնվերս բանկ ՓԲԸ Հ/Հ 1930068460450100
Հեռ.՝ +374 (41) 599-555
Հասցե՝ ՀՀ, Երևան, Մարշալ Բաղրամյան 69/6, 0033
ՀԱՍԻՍ բրենդի առցանց վաճառասրահում ներկայացված ապրանքները հասանելի են ամբողջ աշխարհում, բացառությամբ որոշ երկրների՝ Ալանդյան կղզիներ, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ արտաքին փոքր կղզիներ, Անտարկտիկա, Ադրբեջան, Արևելյան Թիմոր, Արևմտյան Սահարա, Բուվե կղզի, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Գաբոն, Կարիբյան Նիդերլանդներ, Կապե Վերդե, Կիրիբատի, Կուբա, Կոտ դ’Իվուար, Կուրասաո, Հասարակածային Գվինեա, Եմեն, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ, Հյուսիսային Կորեա, Հերդ և Մաքդոնալդ կղզիներ, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ, Լաոս, Միկրոնեզիա, Նեպալ, Նիուե, Նոր Կալեդոնիա, Շպիցբերգեն և Յան-Մայեն, Պաղեստին, Պակիստան, Սան Տոմե և Պրինսիպի, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Բարդուղեմեոս, Սուրբ Հեղինեի կղզի, Սենթ Մարտին (ֆրանսիական և հոլանդական մասեր), Սեն Պիեռ և Միքելոն, Սուրինամ, Տոկելաու, Ֆարերյան կղզիներ, Ֆոլկլենդիան կղզիներ, Ֆրանսիական Գվինեա, Ֆրանսիական հարավային տարածքներ,:
4.1. Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը:
Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման գինը, վերջինս հաշվարկվում է լրացուցիչ կերպով: Փոխարժեքի որևէ փոփոփոխություն ավտոմատ կերպով արտացոլված կլինի ապրանքների վաճառքի գնի մեջ:
4.2. Պատվերի ընդհանուր գումարը
Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ փաթեթավորման ու առաքման ծախսերը:
Նշում. Պատվերի ընդհանուր գումարը չի ներառում առաքվող երկրի ներմուծման հնարավոր ծախսերը / հարկեր, տուրքեր և այլ մաքսազերծման ծախսեր:
Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը.
Քայլ 1: Ապրանք(ներ)ի ընտրություն
Կայքում ցանկացած ապրանք ունի լուսանկար/ներ, նկարագրություն, հավելյալ տեղեկույթ /չափ, նյութ, կշիռը և այլն) և վաճառքի գին:
Քայլ 2: Առաքման ծախսերը
Մուռքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում: Գնորդը հավաստիանում է, որ իր մուտքագրած ամբողջ տեղեկությունը ճիշտ է /կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի:
Նշում. Պատվերի գրանցման էջում Հայաստանը «երկիր» դաշտում նշելու դեպքում Գնորդը հնարավորություն է ստանում ընտրել նաև «վերցնել թանգարանից» եղանակը: (Տե՛ս Հոդված 9.4)
Քայլ 3: Պատվերի հաստատում
Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները:
Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը, և մուտք է գործում վճարում կատարելու էջը:
Քայլ 4: Վճարում
Պատվերի առցանց վճարումը կատարվելու է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով իր բանկային տվյալները /քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ և վավերականության ժամկետը/ և վերջնական հաստատում: Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով:
Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ. փոստով հաստատումը: Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել:
Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը.
– պատվերի համարը
– պատվերի ամսաթիվը
– ձեռքբերված ապրանքի(ների) հիմնական հատկանիշները
– պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը
– Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ
Հաստատման նամակին հաջորդում է առաքման ծանուցումը, որտեղ զետեղվում է առաքանու բեռնային համարը և պատվերի անդորրագիրը և/կամ հավելյալ տեղեկույթ՝ առաքման գործընթացի վերաբերյալ:
Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածով սահմանված կարգով:
Գնորդն իրավունք ունի 14 աշխատանքային օրվա ընթացքում (ծանրոցն ստանալու օրվանից) փոխանակելու կամ վերադարձնելու գնված ապրանքը:
Վաճառողը փոխանակում կամ վերադարձ է կատարում միայն պատշաճ վիճակում գտնվող ապրանքը, առաքման ծախսերը չեն վերադարձվում: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով Վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին:
Առաքված ապրանքը վերադարձնելու համար պետք է լրացնել պատվերին կից ստացված բլանկը` օգտագործելով վերադարձի պիտակը:
Վերադարձվող ապրանքները ուղարկելուն պես Գնորդը պետք է տեղեկացնի վերադարձի կամ փոխանակման մասին՝ Վաճառողի էլ-փոստի հասցեին նամակ ուղարկելով: Պատասխան նամակով Գնորդը կստանա իր վերադարձի կամ փոխանակման հաստատումը: Ապրանքը ստանալուց հետո Վաճառողը Գնորդի քարտային հաշվին կփոխանցի վերադարձված ապրանքի գումարը, որը չի ներառի առաքման ծախսերը: Փոխանակման դեպքում փոխհատուցումը ստանալուն պես, Գնորդը կարող է գրանցել նոր պատվեր:
Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել գնորդների սպասարկման կենտրոնի հետ:
/Հեռ.: +374 41 599-555, Էլ. Փոստ: info@hasis.am /
8.1 Վճարման ձևերը
Ընդունվում են հետևյալ քարտերը` / VISA / MASTERCARD / ARCA / Mastercard Secure Code/ Verfied by Visa:
Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով:
8.2 Վճարային գործարք
Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը: Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում:
Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝ պատվերի փաստացի վճարումից հետո:
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին`համաձայն հետևյալ պայմանների.
9.1. Առաքման ժամանակահատվածները
Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:
Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի: Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը:
Առաքման ժամկետները
ՕՆԵՔՍ կազմակերպություն
Ռուսաստանի Դաշնություն՝ 7- 15 աշխատանքային օր
Բելոռուսի Հանրապետություն՝ 9-17 աշխատանքային օր
Ղազախստանի Հանրապետություն՝ 9 – 17 աշխատանքային օր
ԱՄՆ՝ 17 – 25 աշխատանքային օր
ՀայՓոստ
Ամբողջ աշխարհ՝ 17-35 աշխատանքային օր (+ 1-2 օր մոտակա տարածքներ և գյուղեր)
ՀՀ մարզեր 2-5 աշխատանքային օր
EMS ՀայՓոստ
Ամբողջ աշխարհ՝ 6-10 աշխատանքային օր
9.2 Առաքման ծախսերը՝ կախված քաշից և առաքման տարածքից
Առաքման ծախսերը տարբերվում են ըստ պատվիրված ապրանքի(ների) քաշի և առաքման տարածքի: Դրանք նշվում են պատվերի գրանցման ժամանակ (տե՛ս Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների Հոդված 5, Քայլ 1):
9.3 Պատվերի հետևում և ստացում
Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով:
Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է:
Եթե Գնորդը բացակայում է, ապա նա ունի փոխադրողի կողմից սահմանված ժամանակահատված /25 օր/՝ վերցնելու իր ծանրոցը:
Նշում. Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:
9.4. «Վերցնել խանութից» եղանակը
Եթե Գնորդը պատվերը գրանցելիս, ընտրում է առաքման «Վերցնել խանութից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը: Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը:
Նշում. Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը:
Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների Հոդված 11-ում:
Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների /ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն / հետևանքով առաջացած խնդիրների համար:
Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ: Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին:
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը:
Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար: Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: (Տե՛ս Գաղտնության քաղաքականություն)
Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը:
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում: Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում: