Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ

Գնված ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածով սահմանված կարգով:

Գնորդն իրավունք ունի 14 աշխատանքային օրվա ընթացքում (ծանրոցն ստանալու օրվանից) փոխանակելու կամ վերադարձնելու գնված ապրանքը:

Վաճառողը փոխանակում կամ վերադարձ է կատարում միայն պատշաճ վիճակում գտնվող ապրանքը, առաքման ծախսերը չեն վերադարձվում: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով Վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին:

Առաքված ապրանքը վերադարձնելու համար պետք է լրացնել պատվերին կից ստացված բլանկը` օգտագործելով վերադարձի պիտակը:

Վերադարձվող ապրանքները ուղարկելուն պես Գնորդը պետք է  տեղեկացնի վերադարձի կամ փոխանակման մասին՝ Վաճառողի էլ-փոստի հասցեին նամակ ուղարկելով: Պատասխան նամակով Գնորդը կստանա իր վերադարձի կամ փոխանակման հաստատումը: Ապրանքը ստանալուց հետո Վաճառողը Գնորդի քարտային հաշվին կփոխանցի վերադարձված ապրանքի գումարը, որը չի ներառի առաքման ծախսերը: Փոխանակման դեպքում փոխհատուցումը ստանալուն պես, Գնորդը կարող է գրանցել նոր պատվեր:

Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել  կամ ջարդվել են, Գնորդը կարող է  կապ հաստատել  գնորդների սպասարկման կենտրոնի հետ:

/Հեռ.: +374 11 599-555,  Էլ. Փոստ: info@hasis.am /