Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածու

Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1979 թ.։ Այցելունների համար թանգարանը բացվել է 1984 թվականի նոյեմբերի 19-ին, մոսկվաբնակ հայազգի բժիշկ Արամ Աբրահամյանի և իր տիկնոջ Մարիա Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Թանգարանում ներկայացվում նշանավոր նկարիչներ Միխայիլ Վրուբելի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի, Նատալյա Գոնչարովայի, ինչպես նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի և Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Թանգարանը բաղկացած է 7 դալիճներից, իսկ ցուցադրությունը կազմակերպված է՝ ըստ գաղափարական ուղղությունների: Ներկայացված են առավելապես ռուս 120 նկարիչների աշխատանքներ։ Թանգարայի ֆոնդերի քանակը կազմում է շուրջ 350 աշխատանք: Թանգարանում ներկայացված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ժամանակաշրջանի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիռարական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք հիմնականում որոշիչ դեր ունեցան ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար։ Ցուցադրված են Վ. Սերովիը, Կ.Կորովինի, Մ. Վրուբելի, Մ. Նեստերովի, Ա. Բենուայի, Զ. Սերեբրյակովայի, Բ. Կուստոդիևի, Ա. Գոլովինի, Ե. Լանսերեի, Մ. Վոլոշինի, Կ.Պետրով-Վոդկինի, Ն. Րերիխի, Ռ. Ֆալկի, Պ. Կանչալովսկու, Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Ա. Լենտուլովի, Ս. Սուդեյկինի, Ա. Տիշլերի և ուրիշների ստեղծագործությունները։ «Միր իսկուստվա», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ», «Օսլինիյ խվոստ», «Մակովեց», «Սոյուզ ռուսկիխ խուդոժնիկով» և այլ ստեղծագործական միավորումների հիմնադիրների ու առավել աչքի ընկած ներկայացուցիչների` Կ. Սոմովի, Ա. Բենուայի, Ե. Լանսերեին, Զ. Սերեբրյակովայի, Ա. Գոլովինի, Ն. Ռերիխի, Վ. Է. Բորիսով-Մուսատովի, Ս. Սուդեյկինի, Ն. Սապունովի, Պ. Կուզնեցովի, Պ. Ուտկինի, Կ. Պետրով-Վոդկինի, Մ. Վրուբելի, Կ. Բոգաևսկու, Մ. Վոլոշինի, Պ. Կոնչալովսկու, Ա. Վ. Կուպրինի, Ա. Լենտուլովի, Ի. Մաշկովի, Ռ. Ֆալկի ստեղծագործության առանցքային գեղանկարներն ամբողջական պատկերացում են տալիս նշված ժամանակահատվածի նորարարությունների և ռուսական գեղանկարչության զարգացման մասին:
HASIS

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

HASIS-ը համագործակցել է Ռուսական արվեստի թանգարանի հետ և ստեղծել նմուշների մոտիվներով հավաքածու: