Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով՝ 09.09.1919թ.:
  • պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով
  • ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից`1.8 միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը
  • ցուցադրում է Հայկական լեռնաշխարհի և Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն), ինչպես նաև Հռոմի, Բյուզանդիայի միջև մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը
  • տերն է Հին Արևելքի հզոր պետության`Ուրարտուի (Վանի թագավորություն) պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Թեյշեբաինիից, Էրեբունիից, Արգիշտիխինիլիից
  • տերն է Ուրարտուի Արգիշտի I արքայի` Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության` Ք. ա. 782թ.
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ` քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն`պեղված Գառնիի, Արտաշատի, Սյունիքի հնավայրերից
HASIS

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

HASIS-ը համագործակցել է Հայաստանի պատմության թանգարանի հետ և ստեղծել նմուշների մոտիվներով հավաքածու: