Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին` համաձայն հետևյալ պայմանների.

Առաքման ժամանակահատվածները

Պատվիրված իրերի առաքման ժամանակահատվածները կարող են տարբերվել կախված առաքման հասցեից:
Առաքման հասցեն նշելուց հետո Գնորդին առաջարկվում է առաքման երկու եղանակ, որոնք տարբերվում են ըստ արժեքի և ժամանակահատվածի:
Պատվիրված իրերը ուղարկվում են Գնորդին իր կողմից ընտրված եղանակով՝ պատվերը գրանցելուց հետո ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բացառությամբ հանրային տոների, երկուշաբթից հինգշաբթի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ օրը, իսկ ուրբաթից կիրակի գրանցված պատվերները մշակվում են հաջորդ երեքշաբթի օրը:

Առաքման ժամկետները

  • Ամբողջ աշխարհ – 17-35 աշխատանքային օր
  • ՀՀ մարզեր – 2-5 աշխատանքային օր
  • ՌԴ՝ 7- 15 աշխատանքային օր
  • Բելառուս՝ 9-17 աշխատանքային օր
  • Ղազախստան՝ 9 – 17 աշխատանքային օր
  • ԱՄՆ՝ 17 – 25 աշխատանքային օր
  • Ամբողջ աշխարհ՝ 6-10 աշխատանքային օր

HASIS բրենդի առցանց վաճառասրահում ներկայացված ապրանքները հասանելի են ամբողջ աշխարհում, բացառությամբ որոշ երկրների՝

Ալանդյան կղզիներ, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ արտաքին փոքր կղզիներ, Անտարկտիկա, Ադրբեջան, Արևմտյան Սահարա, Բուվե կղզի, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Գաբոն, Կարիբյան Նիդերլանդներ, Կապե Վերդե, Կիրիբատի, Կոտ դ’Իվուար, Կուրասաո, Եմեն, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ, Հյուսիսային Կորեա, Հերդ և Մաքդոնալդ կղզիներ, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ, Լաոս, Միկրոնեզիա, Նեպալ, Նիուե, Նոր Կալեդոնիա, Շպիցբերգեն և Յան-Մայեն, Սան Տոմե և Պրինսիպի, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Բարդուղեմեոս, Սուրբ Հեղինեի կղզի, Սենթ Մարտին (ֆրանսիական և հոլանդական մասեր), Սեն Պիեռ և Միքելոն, Սուրինամ, Տոկելաու, Ֆարերյան կղզիներ, Ֆոլկլենդիան կղզիներ, Ֆրանսիական Գվինեա, Ֆրանսիական հարավային տարածքներ,:

Առաքման ծախսերը տարբերվում են ըստ պատվիրված ապրանքի(ների) քաշի և առաքման տարածքի: Դրանք նշվում են պատվերի գրանցման ժամանակ (տե՛ս Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների Հոդված 5, Քայլ 1):

Գնորդը տեղեկացվում է իր պատվերի առաքման մասին առաքանու բեռնային համար պարաունակող էլեկտրոնային նամակով:

Պատվերի հետևում և ստացում

Գնորդը պարտավորվում է ստանալ առաքանին իր պատվերի գրանցման մեջ նշված առաքման հասցեով: Գնորդը պետք է նշի ամսաթիվն ու ստորագրի կրիչի ներկայացրած առաքման անդորրագրի վրա: Այս անդորրագիրը փոխադրման ու առաքման ապացույցն է:

Եթե Գնորդը բացակայում է, ապա նա ունի փոխադրողի կողմից սահմանված ժամանակահատված /25 օր/՝ վերցնելու իր ծանրոցը:

Նշում.  Այն դեպքերում, երբ Գնորդը, օրենքով, այլ իրավական ակտերով կամ սույն պայմաններով չսահմանված հիմքերի, չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի  հետ չվերադարձնել գնորդից գանձված գումարը, որն իր մեջ ներառում է Հոդված 4.2-ում նշված ծախսերը:

«Վերցնել վաճառասրահից» եղանակը

Եթե Գնորդը պատվերը գրանցելիս, ընտրում է առաքման «Վերցնել վաճառասրահից» եղանակը, ապա ծանրոցը ստանալու համար պետք է ներկայացնի իր պատվերի հաստատման անդորրագիրը:
Ծանրոցն ընդունելիս Գնորդը ստորագրում է պատվերի հաստատման անդորրագիրը:

Նշում.  Այլ անձի ներկայանալու դեպքում, Գնորդը Պատվերի նշումներ դաշտում ցանկալի է նշի տվյալ անձի Անուն Ազգանունը և ծանրոցը վերցնելու մոտավոր ժամկետը: